ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Դու է՞լ Վրթանես Փափազյան

Դու է՞լ Վրթանես Փափազյան
24.09.2024 | 14:21

Պարզվում է մեկ դար առաջ հայ գրականության դասական Վրթանես Փափազյանն էլ էր մարդանման չորքոտանիների այս տեսակին նախիր անվանում։

Ստացվում է, որ այն ժամանակ էլ նախիրը կար։ ՈՒղղակի հիմա գլխաքանակը երիցս ավելացել է։

Աշխարհում ազգերն առաջ են շարժվում, մենք` ետ։

Կեցցե հայոց փառապանծ նախնադարը, որ հրաշքով հայտնվել է 21-րդ դարում` որպես տգիտության, ստրկամտության, ստահակության, սնապարծության, երախտամոռության ու ամեն կարգի տմարդության դրոշակակիր։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ